Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։
Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»:
Նշենք, որ ընդհամենը 08/05/2018-ին panorama.am-ի հարցումներին ի պատասխան դպրոցներից ու ԿԳՆ-ից հավատացնում էին, որ «մտահոգվելու ոչինչ չկա, դասադուլներն ու բացակայությունները չեն ազդել դպրոցական ծրագրի յուրացման վրա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան