Լուկաշենկո. Հայաստանի ու Բելառուսի միջև չեն եղել ու չկան խնդիրներ
Բելառուսի ու Հայաստանի հարաբերություններում չկան ու չեն լինի խնդիրներ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Բելտա»-ի փոխանցմամբ, Լուկաշենկոն հայտարարել է, որ սպասում էր այդ հանդիպմանը:
«Մենք իսկապես պետք է խոսեինք: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ էլ կլինեն ինչ-որ խնդիրներ»,-ասել է նա:
Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել անձամբ Փաշինյանին պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵՏՄ գործունեության մասին:
«Շատ կարևոր է, որ Դուք ինձանից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսին ու մեր հարաբերություններին եղբայրական հայ ժողովրդի ու ձեր պետության նկատմամբ: Այդ առումով սա շատ կարևոր հանդիպում էր: Ընդհանրապես, կեցցեք: Դուք շատ արժանապատիվ ու ճիշտ կերպով դուրս եկաք այդ իրավիճակից: Մենք ուրախ ենք ձեզ համար»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դնի կասկածի տակ
- Ավարտվել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
- Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
- Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական փոխգործակցությանն առնչվող հարցեր
- Փաշինյանը Սոչիում առանձնազրույց է ունեցել Սարգսյանի հետ
- Փաշինյան. Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան