Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը որևէ կերպ չի փոխվել. իրանագետ
«Իրանական դիրքորոշումները Հայաստանի հետ սահմանվում են պետություն-պետություն մակարդակով, այլ ոչ թե՝ իշխանություն-իշխանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա շեշտեց, որ իրանական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որևէ դեպքում չի փոխվել ու չի փոխվելու. «Հայաստանն Իրանի հյուսիսի անվտանգությունն ապահովող, Հարավային Կովկասում իրանական շահերն ապահովող կարևորագույն պետություն է և սա գիտակցում է Իրանի ցանկացած վարչակարգ՝ անկախ Հայաստանում եղած իշխանությունից»:
Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի ու Իրանի նախագահի միջև տեղի ունեցած հարցազրույցին, իրանագետը հայտնեց, որ իրանական պաշտոնական աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանը կրկին վստահեցրել է, որ որևէ կերպ չի մասնակցել ու մասնակցելու Իրանի հանդեպ թշնակաման որևէ գործողության:
«Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը որևէ կերպ չի փոխվել: Կարծում եմ՝ նոր գիծ կարելի է առաջ տանել, ՀՀ վարչապետի ունեցած հեղինակությունը ժամանակն է և կարելի է օգտագործել սփյուռքից միջոցներ հրապուրելու՝ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի իրականացման համար»,- ասաց Ոսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները