Վենսան Կասելը և Թինա Կունակին պատրաստվում են հարսանիքի
Երեք տարվա սիրավեպից հետո Վենսան Կասելը և Թինա Կունակին որոշել են իրենց հարաբերությունները տեղափոխել նոր մակարդակի վրա: Ինչպես հայտնի է դարձել Public ամսագրից, սիրահարները մտադիր են օգոստոսին ամուսնանալ:
Hello ամսագրի փոխանցմամբ, զույգն արդեն ոչ միայն որոշել է հարսանյաց արարողության օրը, այլև՝ վայրը: Կասելը և Կունակին սիրո և հավատարմության երդում կտան ֆրանսիական Բիարից քաղաքում, որտեղի իր կյանքի մեծ մասն անցկացրել է Կունակին : Բացի այդ, լրագրողներին հայտնի է դարձել, որ հարսնացուն դեպի եկեղեցու խորան կքայլի Viktor և Rolf-ի մոդելավորած հարսանեկան զգեստով:
Նշվում է նաև, որ Կաննի փառատոնին Վենսան Կասելն ու Թինա Կունակին փայլել են կարմիր գորգին: Նրանք հարս և փեսա կարգավիճակում առաջին անգամ են հայտնվել հանրության առաջ: Զույգը հայտնվել է լուսանկարիչների տեսախցիկների ուշադրության կենտրոնում և նրանք չեն էլ փորձել թաքցնել իրենց զգացմունքները:
Հիշեցնենք, որ 21-ամյա Թինա Կունակիի հետ 51-ամյա Վենսան Կասելի ամուսնությունը երկրորդն է: Նա նախկինում եղել է դերասանուհի Մոնիկա Բելուչիի ամուսինը: Աստղային զույգը 14 տարվա համատեղ կյանքից հետո պաշտոնապես հայտարարեց ամուսնալուծության մասին: Նրա ունենք երկու դուստր` 13-ամյա Դևան և 8-ամյա Լեոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին