Աղվան Հովսեփյանը կմեկնի Բելառուս
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։
Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում