Էրդողանն Իսրայելին մեղադրում է տարածաշրջանն ահաբեկելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրղողանը հարցազրույց է տվել բրիտանական «BBC» լրատվամիջոցին, որի ընթացքում կոշտ հայտարարություններ է արել Իսրայելի հասցեին։
«Իսրայելն արդեն 50 հրթիռ է արձակել Սիրիայի վրա, սա ի՞նչ բան է։ Դա համարյա պատերազմի հրարում է։ Դրանով Թել-Ավիվը ահաբեկում է տարածաշրջանը։ Դա նպաստելու է ահաբեկչության աճին։ Այդ հրթիռների արձակման նպատակը որն է՞ր, ի՞նչ էին դրանով ուզում արած լինել»,-ասել է Էրդողանը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա նաև նշել է, որ դեռևս չկան հստակ տվյալներ, որոնք կապացուցեին, թե մայիսի 10-ին Սիրիայի տարածքից են հրթիռներ արձակվել դեպի Գոլանի բարձրունքներ, ինչպես դա պնդում է պաշտոնական Թել-Ավիվը։
Մայիսի 10-ին Սիրիայի տարածքից հրթիռներ էին արձակվել Իսրայելի վրա, որին հաջորդել էր Իսրայելի զինուժի կողմից Սիրիայի իրանական ռազմաբազաների հրթիռակոծումը: Իսրայելն իր տարածքը հրթիռակոծելու մեջ մեղադրում է Իրանին։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլում մտահոգված են Իրանի ու Իսրայելի միջև լարվածության աճով
- Իսրայելը Սիրիայում իրանական տասնյակ ռազմական օբյեկտների ավիահարվածներ է հասցրել
- Իսրայելը պատրաստ է պատերազմել Իրանի հետ
- Իսրայելը հայտարարել է, որ չի ցանկանում Իրանի հետ պատերազմել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան