Լավրովը հայտնել է, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացմանը բացասաբար է վերաբերվում
Մոսկվան բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը։
Նա լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ այդ որոշմանը Ռուսաստանն իր գնահատականը մեկ անգամ չէ, որ տվել է։ Լավրովը նաև հայտնել է, որ չի կարելի միակողմանիորեն վերանայել համաձայնություններ, որոնք միջազգային հանրության շնորհիվ են ձեռք բերվել։ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 14-ին։ Թուրքիան Վաշինգտոնին արդեն նախազգուշացրել է այդ որոշման հնարավոր հետևանքների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա