Հոլանդիայում պատրաստվում են արգելել թուրք գործիչների նախընտրական քարոզարշավը
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են նախընտրական քարոզարշավ իրականացնել նաև այն երկրներում, որտեղ կան թուրքական համայնքներ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Հոլանդիայի իշխանությունները պատրաստվում են արգելել թուրքերի նախընտրական քարոզարշավը։ Թուրք քաղաքական գործիչների քարոզարշավը կանխելու նախաձեռնությունը պատկանում է Հոլանդիայի վարչապետի ղեկավարած «Հանուն ազատության և ժողովրդավարության» (VVD) կուսակցությունը։ Վերջինիս հետ կոլացիա կազմած մի շարք կուսակցություններ նույնպես չեն ցանկանում, որ թուրքերը քարոզարշավ իրականացնեն իրենց երկրի տարածքում։
Իշխող կուսակցության պատգամավոր Բենտե Բեքերը նշել է, որ Հոլանդիայում քարոզարշավ անցկացնել ցանկացող թուրք քաղաքական գործիչները տեղի բնակչության շրջանում անհանգստություն են առաջացնելու և խաթարելու իրենց երկրի կայունությունը։
Թուրքիայում առկա նախընտրական լարվածությունը քարոզարշավների միջոցով հնարավոր է տեղափոխվի իրենց երկիր, ինչը բնավ ցանկալի չէ։ Բեքերը պահանջել է, որ թուրք գործիչների քարոզարշավն օրինապես ու պաշտոնապես արգելվի, ինչպես դա արվեց Գերմանիայում։
Գերմանիան պաշտոնապես արգելք է սահմանել թուրք գործիցների կողմից իրենց երկրում նախըտրական քարոզարշավ իրականացնելու վրա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում փորձում են չեղարկել Դեմիրթաշի մասնակցությունը նախագահական ընտրություններին
- Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն