Էլվիս Փրեսլիի ժամացույցը աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով
Omega ժամացույցը, որը պատկանել է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին, Ժնևի Phillips աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
1960-ականների թողարկված Omega ժամացույցը Փրեսլիին նվիրել է RCA Records ձայնագրման ստուդիան, երբ նրա ձայնագրությունների վաճառքը հասել է 75 մլն-ի: Ժամացույցի հակառակ կողմում համապատասխան գրություն է գրված: Ժամացույցը պատրաստված է 18-կարատանի սպիտակ ոսկուց:
Նշվում է, որ Փրեսլին ժամացույցը տվել է ներկայիս տիրոջ հորեղբորը՝ փոխանակելով նրա Hamilton-ի հետ, որը նույնպես ադամանդներով է զարդարված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան