Կատալոնիայի խորհրդարանը կառավարության ղեկավար է ընտրել
Կատալոնիայի խորհրդարանը տարածաշրջանային կառավարության ղեկավար է ընտրել։ Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ պաշտոնում ընտրվել է Կիմ Տորային։ Նրա օգտին են քվեարկել 66, դեմ՝ 65 խորհրդարանականներ, չորսը ձեռնպահ են մնացել։
Տորայի թեկնածությունն առաջադրվել էր Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի կողմից, ով 2018 թ. մարտին հրաժարվեց առաջադրվել և պայքարել այս պաշտոնի համար։ Պուչդեմոնը ներկայում Գերմանիայում է՝ երկրից դուրս չգալու վերաբերյալ ստորագրությամբ։
Իսպանիայի իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում հայտարարեցին՝ նրան անջատողականության մեջ մեղադրելով այն բանից հետո, ինչ Կատալոնիայի նախկին ղեկավարը 2017 թ. մասնակցեց Մադրիդից տարածաշրջանի անկախանալու վերաբերյալ հանրաքվեին։
Հարակից հրապարակումներ`
- Պուչդեմոնին գրավի դիմաց ազատ են արձակել
- Հրաժարական չներկայացնելու դեպքում Պուչդեմոնին սպառնացել են բանտարկությամբ