Նյու-Յորքում անհայտ անձինք վնասել են Պիկասոյի 70 մլն դոլարանոց ինքնանկարը
Իսպանական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ինքնանկարը հանվել է Նյու-Յորքի Christie’s աճուրդից. պատճառը կտավի՝ վնասված լինելն էր։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Ոստիկանությունը մանրամասներ չի հաղորդում այն մասին, թե կոնկրետ ինչ է պատահել, սակայն մեծագույն վարպետի ինքնանկարը հանձնվել է վերականգնման։ Bloomberg-ը հայտնում է, որ խոսքը «Նավաստի» կտավի մասին է, որում մեծ վարպետն իրեն է պատկերել։
Թե 70 միլիոն դոլար արժողության այս կտավի վնասումն ինչ հանգամանքներում է կատարվել, Ոստիկանությունը չի մեկնաբանում, պատճառված վնասի չափն էլ հայտնի չէ, քանի որ հանրությանը հայտնի չէ, թե որքան ժամանակ է անհրաժեշտ կտավի վերականգնման համար։
«Նավաստի» ինքնանկարը թվագրվում է 1943 թ. հոկտեմբերի 28, այն ստեղծվել է խորը ճգնաժամի սկզբնական շրջանում, որին Պիկասոն բախվել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Հետազոտողների գնահատմամբ՝ այդ կտավը հիանալիորեն արտացոլում է նրա հոգեբանական և հուզական անկման վիճակը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին