Brand Finance-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդները
Brand Finance գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ամենամյա վարկանիշը, գրում է championat.com-ը:
Ամենաթանկ բրենդը, ինչպես նաև նախորդ տարի, ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը գնահատվել է 1,895 միլիարդ դոլար, երկրորդ տեղը զբաղեցրել է «Ռեալ Մադրիդը»`1,573 միլիարդ դոլար, իսկ «Բարսելոնա»-ն զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ 1,418 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ 50 ամենաթանկ բրենդների ցանկում ընդգրկվել է ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ամումը. մասնավորապես, հայտնվել է 49-րդ տեղում (125 մլն դոլար):
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. «Մանչեսթր Յունայթեդ»՝ 1,895 մլրդ դոլար
2. «Ռեալ»՝ 1,573 մլրդ դոլար
3. «Բարսելոնա»՝ 1,418 մլրդ դոլար
4. «Բավարիա»՝ 1,406 մլրդ դոլար
5. «Մանչեսթր Սիթի»՝ 1,331 մլրդ դոլար
6. «Լիվերպուլ»՝ 1,204 մլրդ դոլար
7. «Չելսի»՝ 1,195 մլրդ դոլար
8. «Արսենալ»՝ 1,083 մլրդ դոլար
9. ՊՍԺ՝ 913 մլրդ դոլար
10. «Տոտենհեմ»՝ 764 մլրդ դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան