Նախորդ օրը Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան
Նախորդ օրը Արցախում վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննսիյանը:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողը հրազենային ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Տեղեկացնենք նաև, որ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Պետրոսյանի վիրավորում ստանալու հանգամանքները:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
- Արցախում հակառակոդի կրակոցից 20-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել է