Ես չեմ հավակնում Գլխավոր դատախազի պաշտոնին. Էդմոն Մարուքյան
Գլխավոր դատախազի ընտրության գործընթաց կսկսվի, երբ գործող Գլխավոր դատախազը հրաժարական տա։ Մայիսի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք օրակարգում ինչ-որ պաշտոնյաների անվստահություն ներկայացնելու հարցեր չունեն, բայց կոնկրետ հարցեր ունեն, որ ներկայացնում են, որոնց պատասխանները չեն գոհացնում որևէ մեկին։
Պատգամավորը հերքեց լուրերը, թե ՀՀ գլխավոր դատախազ է դառնալու. «Նման քննարկում չի եղել, չգիտեմ՝ որտեղից է նման նյութ հայտնվել լրատվամիջոցներում։ Ես ինքս չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, դրա հետ կապ չունի։ Եթե նախորդ տարվա մեր քննարկումն էլ տեսնեք, կտեսնեք, որ նույն այս հարցերը բարձրացվում են։
Հարցին՝ ինչպես է պատկերացնում Գլխավոր դատախազի հետ իրենց հետագա աշխատանքը, պատգամավորը նշեց, որ իրենք վերջինիս հետ համատեղ աշխատանք չունեն, նա ունի առաքելություն, որ պետք է իրականացնի՝ անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից։
Մարուքյանը նաև ասաց, որ իրենք գլխավոր դատախազին փոխելու մեխանիզմների քննարկում չեն ունեցել, բայց ասում ենք, որ եղել են դեպքեր, երբ կոնկրետ, հանրային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ անգործություն է ցուցաբերվել, կոծկում։
«Այո, ես մեղադրում եմ այդ գործերով որևէ բան չանելու համար, այդ մեղավոր անձանց ազատության մեջ թողնելու, երկրում անպատասխանատվություն և անպատժելիություն սերմանելու համար»,- ասաց նա։
Մարուքյանը նաև հավելեց՝ տարբեր իշխանությունների օրոք իրավական համակարգը ծառայեցվել է քաղաքական իշխանություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան