«Ժամանակ». Կարեն Կարապետյանի փեսան դեռևս չի պատրաստվում հրաժարական տալ
«Ժամանակ» թերթը գրել է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, մեր տեղեկություններով, դեռևս չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, թեև ո՛չ սիրելի աները կա այլևս, ո՛չ էլ նախարարը՝ Աշոտ Մանուկյանը, որին Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու պարագայում պետք է փոխարիներ Հայկ Հարությունյանը։
Ինչևէ, նոր նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, արդեն աշխատանքի է գնում, փոխնախարարը՝ նույնպես։ Ավելին՝ նա Փաշինյանի օրինակով լայվերի միջոցով տեսակետներ է հայտնում վերականգնվող էներգետիկայի մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները