«Հրապարակ». Ովքեր կփոխարինեն կառավարություն գործուղված պատգամավորներին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության համամասնությունը կփոխվի։ 4 պատգամավոր գործուղվել են կառավարություն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ուստի խմբակցությունում «Քաղպայմանագիրը» կբարելավի դիրքերը։ Եթե մինչ փոփոխությունները հետևյալ պատկերն էր՝ 4 պատգամավոր «ՔՊ»-ից, 3-ը՝ «Լուսավոր Հայաստանից», 2-ը՝ «Հանրապետությունից», և «ՔՊ»-ն փոքրամասնություն էր գաղափարապես իրար ավելի մոտ «ԼՀ»-ի և «Հանրապետության» կողքին, հիմա ձայները բաշխվում են 50/50, քանի որ «Հանրապետության» անդամ Արտակ Զեյնալյանի, «ԼՀ» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի, «ՔՊ»-ականներ Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի փոխարեն խմբակցությունը կհամալրվի «ԼՀ» անդամ Հայկ Կոնջորյանով և 3 «ՔՊ»-ականներով՝ Հովիկ Աղազարյան, Հրաչյա Հակոբյան, Ալեն Սիմոնյան: Հիշեցնենք, որ «Ելք»-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան