Ղրիմի «ռեկորդակիր» կամուրջը բացվում է
Ռուսաստանի համար այսօր պատմական օր է. բացվում է Ղրիմի կամուրջը։ Այն ամենաերկար կամուրջն է Ռուսաստանում և ամենամեծը՝ Եվրոպայում։ Կամրջի երկարությունը 19 կմ է։ Tvzvezda.ru-ն տեղեկացնում է, որ այսօր պաշտոնապես կբացվի Ղրիմի կամրջի ավտոճանապարհային մասը, շինարարները կանցնեն կամուրջի վրայով։
Այս կառուցվածքն, ըստ էության, իրենից ներկայացնում է ոչ թե մեկ, այլ երկու կամուրջ. երկաթուղային և ավտոմոբիլային, որոնք զուգահեռ են։ Ավտոմեքենաների ճանապարհը արդեն պատրաստ է շահագործման, նրա թողունակությունը կազմում է օրական 40 հազար մեքենա, կամուրջի վրա երթևեկության չորս գիծ կա։
Ղրիմի կամուրջն ինժեներները կառուցել են ոչ սեյսմակայուն հատվածում, այդ պատճառով այն 595 հենման կետ ունի, որոնցից յուրաքանչյուրի հիմքում ևս հարյուր հենակ կա։ Մասնագետները նշել են՝ հաշվարկված է, որ կամուրջը կարող է դիմանալ 9 բալանոց երկրաշարժի։ Եթե այդ ուժգնության երկրաշարժ լինի, այն կդիմանա։
Կամրջի երկու կամարները կշռում են այնքան, որքան Էյֆելյան աշտարակը, բայց ամենակարևորը տեղացիների համար շինարարության ռեկորդային տևողությունն է՝ 27 ամիս։ Ղրիմի կամուրջը շահագործման է հանձնվում նախատեսվածից շուտ։
Ղրիմի կամրջի կառուցմանը զուգահեռ արդեն հարյուրավոր կիլոմետրանոց նոր ճեպընթաց մայրուղիներ են բացվում։ Կամրջի բացման արարողությանը մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։