Վարչապետի որոշմամբ՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից:
Վարչապետի որոշումներով, Արման Սահակյանն ազատվել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից, Անդրեյ Սիմոնյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից, Շահեն Ավագյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում