Երևանի 2800-ամյակն առանց ծառերի
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների վերաբերյալ։
«Հարգելի համաքաղաքացիներ,
քիչ առաջ համացանցում տարածվեց լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին արդեն իսկ առիթ ունեցել ենք սույնի հետ կապված տեղեկացնել, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:
«Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին»։
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացված լուսանկարի համաձայն՝ բարեկարգումից հետո այգին այսպիսի տեսք է ունենալու։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ներկայացված է նաև այգու ներկայիս և նախկին տեքսը՝ լուսնակարներով։
Ներկայում՝
Նախկինում՝
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանի առաջ վաղը ևս բողոքի ակցիա են նախատեսում անցկացնել
- ՀԿ-ներ ու անհատներ «քաղաքապետ են բերում» Տարոն Մարգարյանի վրա
- Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել. «Ժողովուրդ»
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան