Ընտանիքին առնչվող խնդիրները եղել են և պետք է մնան պետության ուշադրության կենտրոնում. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ,
Ընտանիքի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի բոլոր ընտանիքներին, նրանց մաղթում ամենայն լավն ու բարին:
Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Սփյուռքի հայ գաղթօջախներում մայր հայրենիքի ուրախություններով և հոգսերով ապրող մեր քույրերին ու եղբայրներին:
Միաժամանակ, առանձնահատուկ խոսք եմ ուղղում Հայաստանում ապրող բոլոր եղբայր ժողովուրդներին, ում համար ստեղծված են ազգային ինքնության պահպանման բոլոր պայմանները:
Ընտանիքն է հասարակության հիմքը, այնտեղ է հասակ առնում Հայաստանի վաղվա քաղաքացին, այնտեղ են ձևավորվում մարդկային այնպիսի կարևորագույն հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, հարգանքը դիմացինի և սերը հայրենիքի հանդեպ, հոգևոր կապն ավագ ու կրտսեր սերունդների միջև: Հայ ընտանիքը բացառիկ դեր է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման գործում: Նրա ամրությունը, պաշտպանվածությունն ու լավագույն ավանդույթների պահպանումն են երաշխավորելու Հայաստանի վաղվա օրը: Ուստի, ընտանիքին առնչվող բոլոր խնդիրները եղել են և պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր օջախներին մաղթում առաջին հերթին խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում