Ընտանիքի օր. Թե ինչպես են աշխատող մայրիկները ժամանակ գտնում երեխաների ժամանցի համար
Մայիսի 15-ին նշվում է ընտանիքի միջազգային օրը: Այս տարի օրվա թեման է՝ ընտանիքն ու ինկլյուզիվ հասարակությունը: Ուշադրության կենտրոնում են ընտանիքի դերի ու պետական քաղաքականության հարցերը:
ՄԱԿ-ի պաշտոնական էջի փոխանցմամբ, օրը կոչված է բարձրացնելու ընտանիքի դերի մասին իրազեկվածությունը կրթության վաղ փուլում: Հարկ է նաև նշել դաստիարակության գործընթացում ընտանիքի բոլոր անդամների՝ ծնողների, տատիկի, պապիկի, եղբայրների ու քույրերի դերի կարևորությունը:
«Այս օրը մենք կոչ ենք անում ուշադրություն դարձնել դրական օրինակների վրա, թե ինչպես են աշխատող գերզբաղված մայրիկները ժամանակ գտնում երեխաների ժամանցի համար: Այս առումով շատ կարևոր են այն կազմակերպությունների դերը, որոնք աջակցում են աշխատող ծնողներին: Այս օրը մենք ցանկանում ենք ընդգծել ներառական ու որակյալ կրթության ապահովման կարևորությունը, ինչպես նաև բոլորի համար կյանքի բոլոր փուլերում կրթության հնարավորությունը»,-ասված է ՄԱԿ-ի էջում:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանիքին առնչվող խնդիրները եղել են և պետք է մնան պետության ուշադրության կենտրոնում. Բաբլոյան
- Եթե երեխան առողջ է մեծանում, դժվարություններն արդեն աչքիդ չեն երևում. քառյակը մեկ տարեկան է
- Էդգար Ղազարյան. Ցանկացած դժվարություն պետք է ընտանիքների ոչ թե բաժանման, այլ համախմբման առիթ հանդիսանա
- Երեցկինը՝ որդեգրած երեխաներին. «Ո՞նց էինք մենք առանց ձեզ ապրում» (տեսանյութ, լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում