Իսրայելի և Պաղեստինի սահմանին շարունակվում են բողոքի մասնակիցների բախումները զինվորականների հետ
Պաղեստինցի ցուցարարներն այսօր շարունակում են բողոքի ակցիաները Իսրայելի հետ սահմանին: Associated Press-ին հղում անելով՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցիների բախումներ են սկսվել իսրայելացի զինվորականների հետ: Հանրահավաքներ են անցկացվում Բեթղեհեմում և Ռամալլահում։
Ակցիայի մասնակիցներն ավտոդողեր են այրում և քարեր նետում իսրայելցի զինվորականների վրա, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառում:
Նոր անկարգությունները հաջորդել են բախումներին, որոնք նախօրեին տեղի էին ունեցել Գազայի հատվածում՝ կապված Իսրայելի հիմնադրման տարեդարձի, ինչպես նաև Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման հետ: Դիմակայության հետևանքով զոհվել են 59 պաղեստինցի, ավելի քան 2 հազար բնակիչներ վերքեր են ստացել:
Աղբյուրը գրում է նաև, որ Հորդանան գետի Արևմտյան ափին համընդհանուր գործադուլ է հայտարարված ի նշան Գազայի հատվածի սահմանին բողոքող պաղեստինցիների սպանությունների դեմ բողոքի:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը հայտնել է, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացմանը բացասաբար է վերաբերվում
- Երուսաղեմում տեղի է ունենալու ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա