Ո՞վ է պատասխանատու «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար. Մարուքյան
«Արթուր Սարգսյանը կալանքի տակ գտնվելու ժամանակ չի մահացել, նրա խափանման միջոցն արդեն վերացված է եղել, բժշկական անմիջական ցուցումով նա ենթարկվել է վիրահատության, դուրս է գրվել հիվանդանոցից, որից հետո նոր մահացել է»,- այսօր խորհրդարանում պետաիրավական հանձնաժողովի նիստում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ թե ո՞վ է պատասխանատու «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Դատախազը նշեց, որ այս փաստով հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունը դեռևս չի ավարտվել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
«Բոլոր նյութերը, բժշկական փաստաթղթերը ներկայացվել է հանձնաժողովին: Գործով կպարզվի նրա մահվան մեջ հնարավոր մեղավոր անձանց վերաբերյալ հարցերը»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ մի տարի անցել է, բայց որևէ պատասխանատու այս պահին ի հայտ չի բերվել։
«Նրան ազատ արձակելու մեր միջնորդությունից 20 օր հետո է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել։ Այսինքն նա ազատ է արձակվել այն ժամանակ, երբ արդեն ծանր առողջական վիճակում է եղել և հիվանդանոցում մահացել է։ Բայց սա չի նշանակում, որ իրավապահ մարմինները, նախաքննության մարմինը չունեն պատասխանատվություն այս դեպքի հետ կապված»,- ասաց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հաց բերողի մայրն օգնության կոչով դիմում է մարդկանց
- Հաց բերողի քննիչին մեղադրում են հանձնաժողովի եզրակացությունը վերացնելու մեջ. «Հրապարակ»
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաք` Ազատության հրապարակում
- ՄԻՊ-ը Հաց բերողի վերաբերյալ տվյալները փոխանցել է քրեական վարույթն իրականացնող մարմնին
- ՀՀԿ. «Հաց բերողի» մահվան կապակցությամբ հանրության արտահայտած վրդովմունքից դիվիդենտներ շահելը ճիշտ չէ. «Առավոտ»
- Արթուրը խղճի զոհ էր. Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել