Արցախից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախից այսօր Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը, զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության ապարատին։
Բուժվարչության պետը հայտնեց, որ զինծառայողը վիրավորումից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ անմիջապես վիրահատել են։
«Վիճակը կայունանալուց հետո տեղափոխվել է Երևան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Կրկնակի վիրահատության կարիք այս պահին չկա, ընթացքը ցույց կտա»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ հեմոդինամիկան կայուն է։
Հիշեցնենք, որ զինվորը վիրավորվել է մայիսի 13-ի գիշերը։ Նա որովայնի շրջանմում հրազենային վիրավորում է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Նախորդ օրը Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան
- Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
- Արցախում հակառակոդի կրակոցից 20-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում