Ժամանակը ցույց կտա՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ. Կոստանյան
«Բացարձակ որևէ նշանակություն չունի, թե որ կուսակցությունն է իշխանության, որը ոչ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
«Հիմա, անկեղծ ասած, բացարձակ ոչ մի նշանակություն չունի՝ որ կուսակցությունը կլինի իշխանության կամ ով կլինի վարչապետ։ Մենք բոլորս հասկանում ենք մի բան՝ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ ի դեմս այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը։ Հետևաբար վստահ եմ՝ մեր Հանրապետական խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը», - ասաց Կոստանյանը։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ պատգամավորը նշեց, որ դրանք ինքնանպատակ չեն և դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր. «Եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունը այնպիսին է, որ կլինի ընդդիմություն, կլինի իշխանություն, երկուսի գործողությունները ուղղված են բացառապես երկրի բարօրությանը, հետևաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա։ Եթե լինի քաղաքական անհրաժեշտություն, ժամանակը ցույց կտա՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ»։
Լրագրողների ճշտող հարցին, թե ո՞ր դեպքում կարող է քաղաքական անհրաժեշտություն առաջանալ, նա պատասխանեց. «Իմ կարծիքով՝ քաղաքական անհրաժեշտությունը բացառապես պայմանավորված կլինի խորհրդարան և կառավարություն հակասությամբ։ Բայց վստահ եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կառավարություն-ԱԺ հակասություն չեն կարող ունենալ, նրանք պետք է գործեն հանուն գաղափարի»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին