Թուրքիայի արտգործնախարարը անիծել է Իսրայելին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելապաղեստինյան բախումներին, որի ընթացքում զոհվել է առնվազն 37 մարդ, իսկ վիրավորվել 1700 հոգի։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:
«Ես անիծում եմ Իսրայելի զինված ուժերին և կառավարության։ Դա կոտորած է։ Եվ դրա մեղավորը ԱՄՆ է, ով հակառակ ամբողջ աշխարհին, այդ քայլը արեց։ ԱՄՆ-ն անօրինական կերպով Թել Ավիվից իր դեսպնատունը տեղափոխեց Երուսաղեմ»,-ասել է Չավուշօղլուն պնդելով, որ այդ որոշումը վնաս հասցրեց հենց ԱՄՆ-ի հեղինակությանը աշխարհում։
Չավուշօղլուն միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը հայտնել է, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացմանը բացասաբար է վերաբերվում
- Երուսաղեմում տեղի է ունենալու ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը
- Իսրայելը կօգնի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխող երկրների առաջին տասնյակին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա