Կիևում ձերբակալել են «Ռիա Նովոստի»-ի լրագրողին
Կիևում ձերբակալել են «Ռիա Նովոստի»-ի Ուկրաինայի խմբագրության լրագրող Կիրիլ Վիշենսկուն: Աղբյուրի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են նրա գործընկերները: Ձերբակալումը տեղի է ունեցել հենց իր տան մոտ:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ, ԵԽ անդամ երկրներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին դատապարտել Կիևի քաղաքականությունը:
«Ռիա Նովոստի»-ն նշում է, որ ուկրաինական իշխանություններն առաջին անգամը չէ, որ սահմանփակում են ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը, այդ թվում պարբերաբար արգելում են նրանց մուտքը երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին