Մարգարիտա Սիմոնյանը հույս ունի՝ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա Ուկրաինային
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հույս է հայտնեկ, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության գործողություններին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ ՆԳՆ աշխատակաիցները խուզարկություն են իրականացրել «Ռիա Նովոստի» գործակալության ուկրաինական խմբագրությունում, մինչ այդ ձերբակալվել էր լրագրողներից Կիրիլ Վիշենսկին:
«Ես քաղաքական գործիչ չեմ, դժվար է ասել՝ ինչպես կպատասխանի Ռուսաստանը: Ես միայն շատ հույս ունեմ, որ Ռուսաստանը կպատասխանի»,-ասել է նա լրագրողներին:
Գործակալության թղթակից Լյուդմիլա Լիսենկոն էլ հայտնել է, որ խուզարկությունն ավարտվել է, ուրբաթ օրն ինքը կանչվել է հարցաքննության: Ելնելով նախաքննության գաղտնիությունի՝ այլ մանրամասներ չի հայտնել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան