Հանուն Ջավախքի՝ Շիրակ Թորոսյանը պատրաստ է աշխատել ցանկացած ուժի հետ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին կողմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախապես հայտարարել էր իրենց ընդհանուր դիրքորոշման մասին՝ Փաշինյանի թեկնածությանը դեմ են քվեարկելու, բայց աջակցելու են ընտրվելու համար անհրաժեշտ ձայների թվով։
Panorama.am-ը փորձեց պարզել՝ Շիրակ Թորոսյանի քվեարկությունը անձնակա՞ն դիրքորոշում էր, թե՞ խմբակցությունում ձեռք բերված պայմանավորվածություն։ Պատգամավորը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այս հարցերի հետ կապված ասուլիսով է հանդես գալու։
Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք, հանուն Ջավախքի ու ջավախահայության խնդիրներն առաջ տանելու, համագործակցել նոր կառավարության հետ։ Նա նշեց, որ Ջավախքի խնդիրները առաջ տանելու համար պատրաստ է աշխատել բոլորի՝ ցանկացած մարդու, ցանկացած ուժի հետ։
Հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի՞, որ դա կարող է խմբակցության ներսում խնդիրներ առաջացնել, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի կարող առաջացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուստամ Մախմուդյանը համբերատար սպասելու է՝ նոր կառավարությունը կլուծի՞ բարձրացրած խնդիրները
- Ովքեր են Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան