Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող շենքի բնակարանները կտրվեն սոցիալական ծրագրով
Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանաքներն ակտիվ ընթացքի մեջ են: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շենքի ֆինանսական հարցերով պատասխանատու, «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործերի կառավարիչ Վոլոդյա Օհանյանը՝ հավելելով, որ կառուցվում է 108 բնակարան, որից 90-ը լինելու է երկուսենյականոց, 18-ը՝ 3:
Նրա խոսքով՝ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019 թվականի օգոստոսի 24-ին:
«Բազմաբնակարան շենքի շինարարության ամբողջ ծավալը կազմում է 1 միլիարդ 580 միլիոն 639 հազար դրամ: Բնակարանները բարեգործական հիմունքներով տրամադրվելու են զոհված ազատամարտիկների, ինչպես նաև պաշտպանության բանակի սպաների և պահեստազորի անձնակազմի ընտանիքներին»,- ավելացրել է Վ. Օհանյանը: