ԵԽԽՎ պատժամիջոցներ՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի և ևս 3-ի նկատմամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է իր առաջին առարկայական արդյունքները: ԵԽԽՎ 4 պատգամավորների նկատմամբ սկսվել են կիրառվել պատժամիջոցներ՝ ապրիլի 22-ին ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված Արտաքին հետաքննության մարմնի զեկույցի հրապարակումից հետո , որում ներկայացվում էր, թե ինչպես է Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում իրականացրել լոբբիստական աշխատանքներ, կանխիկ գումարով կաշառել պատգամավորներին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար:
Այսպես, մայիսի 15-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովի նիստի ժամանակ սանկցիաներ են կիրառվել Արտաքին հետաքննության մարմնի զեկույցում ներառված 4 պատգամավորների նկատմամբ:
ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության անդամ Ֆրենկ Շվաբեն թվիթերում գրել է.«ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովը ուժեղ ազդակ է ուղարկում կոռուպցիայի դեմ պայքարում»:
Շվաբեն տեղեկացրել է, հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել ԵԽԽՎ անդամներ Պեդրո Ագրամունտի, Խորդի Շուքլայի, Սեզար Ֆլորին Պրեդայի ու ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի նկատմամբ:
Նշվում է, որ ԵԽԽՎ այս 4 անդամները զրկվել են ԵԽԽՎ անդամի հիմնական իրավունքներից՝ ներառյալ քվեարկության, բանաձևերի նախաձեռնման իրավունքը: Ագրամունտն այս իրավունքներից զրկվել է 10 տարով ու չի կարողանա լինել նաև ոչ մի դիտորդական առաքելության մեջ ու նաև չի կարող լինել զեկուցող: Այս սանկցիաները մյուս 3 անդամների նկատմամբ սահմանվել է 2 տարի ժամկետով:
Սպասվում է, որ այսօր կհրապարակվի պաշտոնական տեղեկատվություն, որը հնարավոր է ներառի նաև այլ պատժամիջոցներ:
Հիշեցնենք նաև, որ զեկույցի հրապարակումից հետո ԵԽԽՎ Բյուրոն որոշում էր կայացրել, որ զեկույցում ընդգրկված բոլոր նախկին ու ներկա պատգամավորների գործերը պետք է քննվեն առանձին-առանձին ու նրանց նկատմամբ կիրառվի անհատական պատժամիջոցներ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ԵԽԽՎ-ից հեռացնել Ադրբեջանի կոռուպցիոն զեկույցում ներառված պատգամավորներին
- Թորբյորն Յագլանդ․ Ցանկացած փորձ՝ Ադրբեջանի կոռուպցիոն զեկույցից ուշադրությունը շեղելու, անհանդուրժելի է
- Նվերներ, մարմնավաճառներ Պեդրո Ագրամունտին՝ ադրբեջանամետ գործունեության համար
- ԵԽԽՎ նախագահ․ Ադրբեջանի պատվիրակության առանձին անդամների նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան