Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցող քաղաքացիներին
«Իմ քաղաքապետը Տարոնն է», «Տարոն Մարգարյան մնա քաղաքապետ» գրություններով պաստառներով ակցիայի մասնակիցների հետ քիչ առաջ հանդիպման դուրս եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրան դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով:
Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին քաղաքապետարան գալու ու ակցիա կազմակերպելու համար:
«Ձեր խոսքը լսելի է, հասանելի է, շնորհակալ եմ: Խնդրում եմ՝ հիմա միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում բոլորիդ, շնորհակալ եմ, որ եկել եք ու պաշտպանում եք ձեր քաղաքապետին: Ես միշտ եղել եմ ձեր կողքին, մենք միասին ենք կառուցելու Երևան քաղաքը, շենացնելու մեր Երևանը»,-ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու ավելի վաղ չի եկել, երբ ցուցարարները պահանջում էին իր հրաժարականը, Տ. Մարգարյանն ասաց, որ աշխատանքային այցով Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում էր: Գիտի բարձրաձայնած խնդիրների, դժգոհությունների մասին:
«Ես հարգում եմ մեր երևանցիների խոսքը, միշտ լսել ենք նրանց, անպայման հաշվի ենք առնելու խնդիրները»,-ասաց նա:
Նա ասաց դատապարտում է ակտիվիստների գործողությունները. «Հստակ երևում է, որ անօրինականություն է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք, փորձել ենք աշխատանքների բնականոն հունը խանգարել: Ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այս խնդրով: Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի»:
Ինչ վերաբերում է այգում կատարված աշխատանքներին, ապա քաղաքապետն ասաց, որ դա դեռ տարիներ առաջ տրված էր վարձակալության, շնորհակալություն հայտնեց վարձակալած Վարդանյանների ընտանիքին, որ այն վերադարձվել է համայնքին:
«Մենք խնդրել ենք, որ այսօր լրատվամիջոցներին ներկայացվի այգու բարեկարգման ողջ ծրագիրը, որպեսզի երևա, թե Վարդանյանների ընտանիքն ինչ բարեգործություն է անում: Ուզում եմ վստահեցնել, որ այգու տարածքում սրճարանների համար հատկացումներ չեն արվելու»,-նշեց նա, հավելելով, որ այդ տարածքում կանաչ տարածքի ավելացում է լինելու:
Մարգարյանին հիշեցրեցին, որ իր հրաժարականն են պահանջում, նա արձագանքեց՝ ամբողջ աշխարհում նման փորձ չկա, երբ իշխանության եկած ուժը փորձի ճնշել ընտրված ՏԻՄ ղեկավարին:
Հարակից հրապարակումներ`
- Պատասխան ակցիա. «Մեր քաղաքապետը Տարոնն է»
- Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել
- Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը դիմեց Օսիպյանին
- Ակցիայի մասնակիցները պատռեցին այգու տարածքն առանձնացնող պաստառները
- Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է
- Սաքուլիկ, ու՞ր ես
- Երևանում պահանջում են քաղաքապետի հրաժարականը
- Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան