Մերիլ Սթրիփը, Գերի Օլդմենն ու Անտոնիո Բանդերասը կնկարահանվեն «Լվացքատուն» ֆիլմում
Օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը նկարահանվելու է ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի՝ «Պանամական թղթեր» անունով հայտնի դարձած օֆշորային գործարքների հիման վրա նկարահանվող ֆիլմում, որը կոչվելու է «Լվացքատուն»՝ «The Laundromat»:
Hollywood Reporter-ի հաղորդմամբ, օսկարակիր դերասանուհու հետ ֆիլմում, ամենայն հավանականությամբ, հանդես են գալու համաշխարհային աստղեր Գերի Օլդմենն ու Անտոնիո Բանդերասը, որոնց հետ ընթանում են բանակցություններ:
Հիշեցնենք, որ «Պանամական թղթեր» անունը ստացած սկանդալով հայտնի դարձան բազմաթիվ մարդկանց՝ այդ թվում քաղաքական գործիչների, երկրների ղեկավարների օֆշորային ֆինանսական կազմակերպությունների, նրանց իրականացրած խարդախությունների, հարկերից խուսափելու մասին:
Ֆիլմը նկարահանվելու է լրագրող Ջեյք Բերնշտեյնի «Գաղտնի աշխարհ» գրքի հիման վրա: Գրքում հեղինակը մանրամասն պատմում է, թե ինչպես են տարբեր երկրների հարուստ և ազդեցիկ մարդիկ օգտվել պանամական Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի ծառայություններից:
Հիշեցնենք, որ «The Guardian» պարբերականի կողմից անցկացված լրագրողական հետաքննությունը սկանդալային բացահայտումներ էր արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ, որն էլ հայտնի դարձավ «The Laundromat» անունով կամ «Ադրբեջանական լվացքատուն»:
Հարակից հրապարակումներ`
- Մալթայում մեքենայի պայթյունից մահացել է Պանամական թղթերի հետ Ադրբեջանի կապը բացահայտած լրագրողը
- «Պանամա թղթերից» հետո ԵԽԽՎ-ն պահանջում է հետապնդում իրականացնել հարկային արտոնությունների ու փողերի լվացման համար
- Պատերազմ սանձազերծելով Ալիևը փորձում է ադրբեջանցիների ուշադրությունը շեղել «Պանամագեյթ»-ից
- Ադրբեջանի նախագահը` միջազգային հերթական կոռուպցիոն սկանդալի կիզակետում