Իրավունք 13:35 16/05/2018 Հայաստան

Մեկուկես ամիս դադարից հետո շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը (լրացված)

13:35
Մեղադրող դատախազը նշեց, որ խափանման միջոցների օրինականությունն ու հիմնավորվածությունը փաստվել է մինչդատական վարույթի ընթացքում և դատական քննության փուլում` մի շարք օրինական որոշումներով: Նրա գնահատմամբ` միջնորդության հիմնավորումները որևէ իրավական հենք չունեն, ուստի մեղադրանքի կողմը կարծում է, որ ենթակա են մերժման:

Դահլիճից դատական նիստին հետևողները որոշեցին բոյկոտել դատախազի ելույթը- բարձր աղմկելով:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 16:00-ին:

12:58
Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները:

Պավել Մանուկյանը նշեց, որ անհիմն է կարծել, թե ազատության մեջ հայտնվելով` ինքը կարող է փախուստի դիմել:

Նա ասաց. «Ես իմ ժողովրդին եմ նվիրել իմ ժպիտից, որ նա ժպտա, նվիրել եմ իմ ոտքից, որ նա երբեք չկաղա»:

Մանուկյանը նշեց, որ իր պաշտպանը խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ներկայացնելիս պատահական չէ, որ գրավի մասին չխոսեց, քանի որ ինքը չի կարող անհրաժեշտ գումարը վճարել: Նաև հավելեց`  կալանավայից դուրս կգա վերջում` միայն իր ընկերներից հետո:

11։56
Պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ Վարուժան Ավետիսյանի ու Արայիկ Խանդոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը փոխելու մասին: Դատավորը հայտնեց, որ այդ հարցին նախկինում էլ են անդրադարձել, ապա խնդրեց նշել՝ ինչ իրավական հիմք է փոխվել՝ հարցը կրկին քննարկելու համար: Պապիկյանն արձագանքեց, որ մինչ այժմ որևէ դատավոր այդ միջնորդությունը չի քննել:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ևս միացավ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությանը: Նա իր միջնորդությունը հիմնավորեց նշելով, որ վերացել է ռիսկը, այլևս հիմք չկա մտածելու, թե Սասնա ծռերը պայքարելու են արդեն նախկին իշխանության դեմ:

11։39
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 16-ին մեկուկես ամիս ընդհատումից հետո շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատական նիստը: Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ դատական նիստերը հիմնականում չեն կայացել ճանապարհների փակ լինելու հետևանքով:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը հիշեցրեց, որ նախորդ՝ չկայացած դատական նիստի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել, դատարանն արձանագրել է, որ դա միջնորդություն է և խոստացել անդրադառնալ դրան:

Սասնա Ծռեր խմբի անդամ, ամբաստանյալ  Վարուժան Ավետիսյանը դիմում է ներկայացրել, որում նշել է՝ ցանկանում է խոսքի ազատության իր իրավունքից օգտվել և մինչև մայիսի 22-ը աշխատանքային որևէ օր Արմավիր ՔԿՀ-ում մամուլի ասուլիս կազմակերպել: Նա խնդրել է դրա մասին իրեն առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել:

Սակայն հաշվի առնելով, որ տեսակցությունների և ԶԼՄ-ների հետ հանդիպման սահմանափակում կա, վերացվել է միայն մերձավոր ազգականների տեսակցելու արգելքը, նշվել է, որ այս հարցին հնարավոր է անդրադառնալ միայն վարույթ իրականացնող մարմնի կողմից այդ արգելանքը վերացնելուց հետո:

Հաշվի առնելով, որ այդ մարմինը դատարանն է, Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ակնկալելով Վարուժան Ավետիսյանի համար բարենպաստ ձևակերպում:

Դատավորը խոստացավ միջնորդությանը անդրադառնալ դատական նիստի ավարտին: Պահանջեց՝ մասնակիցների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ տրամադրել: Պապիկյանն արձագանքեց՝ միջնորդությունը վերաբերում է ընդհանրապես սահմանափակումները վերացնելուն:

Պավել Մանուկյանը նշեց, որ նույն խնդրով քրեակատարողական վարչության պետին դիմել է նաև ինքը, սակայն իր դեպքում որևէ արձագանք չի եղել:

Վարուժան Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիստերի դահլիճում ընդմիջման ժամին մամուլի ասուլիս կազմակերպելու մասին: Դատախազն արձագանքեց, որ նման ընթացակարգ գոյություն չունի:

Դատարանը միջնորդությունը համարեց անհիմն և մերժեց:









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}