Ռուսաստանցիները մտավախություն ունեն, որ Սիրիայի պատճառով Երրորդ համաշխարհային կսկսվի
Ռուսաստանցիների ավելի քան 50 տոկոսը տեսնում է Երրորդ համաշխարհային պատերազմի սկսման վտանգ՝ պայմանավորված Սիրիայում տիրող իրավիճակով: Այս մասին վկայում են սոցիոլոգների անցկացրած հարցման տվյալները, գրում է Գազետա.ռու-ն:
Հարցվածներին հարցրել են՝ արդյոք նրանք կարծում են, որ Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս հարաբերությունների վատթարացումը Սիրիայում կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի:
Հարցվածների 16 տոկոսը խոստովանել է, որ ունի մեծ մտավախություններ այդ առումով, իսկ 41 տոկոսը պատասխանել է՝ ունի որոշ մտավախություններ։
Ռուսաստանցիներին նաև հարցրել են՝ հետևո՞ւմ են արդյոք Սիրիայի իրադարձություններին, հարցվածների մեկ երրորդը (31%) հայտնել է՝ ուշադիր հետևում են, իսկ 55%-ը նշել է, որ նրանք քիչ բան գիտեն, թե ինչ է տեղի ունենում երկրում, բայց ուշադիր չեն հետևում:
Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ Ռուսաստանի 136 բնակավայրերից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին