Վարուժան Ավետիսյանը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի խոսքին
ՊՊԾ գնդի գրավման գործով մայիսի 16-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն արձագանքեց «Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ» վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ շատերը պատկերացնում են, թե պետք է գնան և բանտախցերի դռները բացեն, քաղբանտարկյալներին ասեն՝ դուրս եկեք։ «Դա ճիշտ, այսինքն՝ օրինական ճանապարհ չէ, այդ խնդիրը պետք է լուծել օրենքով նախատեսված գործիքների կիրարկման միջոցով»,- ասել էր նա։
Ավետիսյանը դատական նիստի ժամանակ անդրադարձավ իր գնահատմամբ «խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող» տեսակետներին, թե՝ այնուամենայնիվ, զոհեր կան, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով նկատի ունենանք այդ հանգամանքները։
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս բոլոր արտահայտությունները, կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության, ապստամբության իրավունքին՝ բնական և արարչատուր իրավունքին, սրանք միջոցներ , մեթոդներ, ձևեր են՝ ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու, համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով»,- նշեց նա։
Ավետիսյանի խոսքով՝ այն ազգը, որը մերժում է ապստամբության իրավունքը և ուրանում է ապստամբերին, դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման, հայրենազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Փողոցը փակել են ու պահանջում են փոխել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների խափանման միջոցը
- Մեկուկես ամիս դադարից հետո շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան