Փհենյանը, հնարավոր է, չմասնակցի Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովին
Փհենյանը կարող է վերանայել Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովին բարձր մակարդակով իր մասնակցության հարցը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հյուսիսային Կորեան չի ցանկանում բանակցություններ վարել մի երկրի հետ, որը, նրա կարծիքով, պահանջում է միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից։
«Մեզ այլևս չեն հետաքրքրում բանակցությունները, որոնց նպատակը մեզ ճնշելն է և ստիպելը՝ միակողմանիորեն հրաժարվել մեր միջուկային զինամթերքից»,- ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Գե Գվանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում