Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին
Այսօր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության տվեց Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին, որը կնքվել էր կողմերի միջև 2017թ․-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում նաև «Իրավիճակը Հայաստանում» թեմայով, որին ներկա էր նաև ԵՄ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը։
Թաթուլ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ այս համաձայնագիրը, որը հիմնված է ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին ընդհանուր հանձնառության վրա, ստեղծում է ամուր իրավական հիմք՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը, տնտեսական ու ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև կխթանի քաղաքացիների միջև շարժունակությանը՝ սկսելով վիզաների ազատականացման երկխոսությունը։ Դեսպանը հույս հայտնեց, որ Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրին տրված հավանությունը ուղերձ կլինի ԵՄ անդամ երկրներին՝ արագացնելու համաձայնագրի վավերացումը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը ապրիլի 11-ին միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Մինասյան. Կարևոր է ՀՀ-ԵՄ համաձայնագրի Ռումինիայի կողմից հնարավորինս շուտ վավերացումը
- Լիտվայի Սեյմասը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Նախագահը ստորագրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
- ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Ինչո՞ւ է Թուրքիան ընդունել Հորդանանի՝ ազատ առևտրի համաձայնագիրը վերանայելու պահանջը
- Համաձայնագիրը չեմ դիտարկի աշխատող, մինչև Եվրոպական խորհրդարանը չվավերացնի այն. Աշոտյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները. Ռուստամյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին