Պատասխան ակցիա. «Մեր քաղաքապետը Տարոնն է»
Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց ու ներսում լարված իրավիճակ է. քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով ակցիային պատասխան ակցիա են անցկացնում մի քանի քաղաքացիներ: Նրանք պահել են «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրությամբ ցուցապաստառներ:
Նշենք, որ քաղաքացիների մուտքը քաղաքապետարանի շենք ապահովեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա հայտարարեց, որ մարդիկ իր մոտ ընդունելության են:
«Փորձ է արվում իրավիճակը լարել: Այդ մարդկանց այստեղ բերելով փորձ է արվում իրավիճակը ոչ թե շտկել, այլ լարել»,-ասաց Ա. Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել
- Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը դիմեց Օսիպյանին
- Ակցիայի մասնակիցները պատռեցին այգու տարածքն առանձնացնող պաստառները
- Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է
- Քաղաքապետարանի առաջ վաղը ևս բողոքի ակցիա են նախատեսում անցկացնել
- Երևանում պահանջում են քաղաքապետի հրաժարականը
- Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան