Զինկոմիսարիատների միավորման գործընթացը կասեցնելու պահանջով ցույցի են դուրս եկել աշխատակիցները
Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում զինկոմիսարիատների աշխատակիցները: Նրանք դժգոհ են օպտիմալացումից, ինչի հետևանքով, իրենց խոսքով, ավելի քան 400 մարդ կորցնում է աշխատանքը: Պահանջում էին հանդիպում վարչապետի հետ՝ խնդիրը ներկայացնելու համար: Նրաց խոսքով, խնդրի լուծումը օպտիմալացման գործընթացի կասեցումն է:
«Արմավիրի ու Էջմիածնի զինկոմիսարիատները միավորում են, աշխատելու են հիմնականում Արմավիրի զինկոմի աշխատակիցները, ինչո՞ւ: Կամ Էջմիածնից մարդիկ ո՞նց են հասնելու Արմավիր: Մարդիկ խուճապի մեջ են»,-ասաց ակցիայի մասնակիցը, ով Էջմիածնի զինկոմում է աշխատում:
Ցուցարարների հետ հանդիպման իջավ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նրան ներկայացրեցին զինկոմիսարիատների օպտիմալացման հետևանքով առաջացած խնդիրները:
«Ռայոնից մարդը պետք է զորակոչվող երեխուն բերի հասցնի կենտրոն, գյուղացուց անցնենք աշխատակիցներին, ո՞նց են հասնելու աշխատանքի վայր»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մյուսն էլ նկատեց, որ աշխատավարձը 75 հազար դրամ է, Սևանից Մարտունի ամեն օր հասնելու համար բավարար չէ:
Վարչության պետի աշխատասենյակ հրավիրած բողոքի ակցիայի մասնակիցները վարչության պետին հայտնեցին, քանի որ ակցիան ուղիղ եթերով հեռարձակվում է, մասնակիցների անուններն են այս պահին գրառում, միգուցե հետագայում աշխատանքից ազատելու համար:
Ա. Ղազարյանն իրավիճակը հստակ պատկերացնելու համար մի քանի հարց տվեց քաղաքացիներին, գրառումներ կատարեց: Ասաց՝ հարցն այս սենյակում հնարավոր չէ լուծել, առաջարկեց հանդիպում ունենալ պաշտպանության նախարարի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս եկան կառավարության շենքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան