Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների
Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն կյանքի կկոչվի, եթե HDP-ն հաղթի հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վերոնշյալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Նա այժմ բանտում է։
Ծրագրում խոսվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում իրականացվելիք քայլերի և փոփոխությունների մասին։
Արտաքին քաղաքականության վերաբերյալ հատվածում խոսվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին:
«Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքը (էմբարգո) վերացվելու է, տնտեսական ոլորտում իրականացվելու են անհրաժեշտ քայլեր, զարգացվելու են քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,-ասված է ծրագրում։
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Դադարեցված հայ-թուրքական արձանագրությունները պետք է դաս լինեն Հայաստանի ղեկավարների համար
- Ի՞նչ տվեցին հայ-թուրքական արձանագրությունները
- Նախագահը հաստատեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ-ի համար այլևս արժեք չունեն. ՀՅԴ գործիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան