ԱԺ նոր պատգամավորները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր գումարված նիստի օրակարգում քննարկվեց Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը, ինչպես նաև՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունները:
Հանձնաժողովի արձանագրությամբ՝ դադարեցվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լիազորությունները, որը պայմանավորված է նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ազգային ժողովի մանդատ տրամադրվեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին:
«Ելք» խմբակցությունից Արարատ Միրզոյանի փոխարեն մանդատ տրվեց Հրաչյա Հակոբյանին, Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին, Արտակ Զեյնալյան փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին։
ՀՀԿ-ից Գրիգոր Ավալյանի փոխարեն մանդատ տրվեց Հակոբ Գառնիկի Հակոբյանին, իսկ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին։