Բիոթքոինի փոխարժեքը հասել է 8 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 8 հազար դոլարի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 5,8%-ով՝ կազմելով 8,249 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 6,3%-ով՝ հասնելով 8,21 հազար դոլարի, OKEx-ում՝ 5,9 տոկոսով՝ կազմելով 8,2 հազար դոլար:
Ինչ վերաբերում է այլ թվային արժույթներին, ապա դրանց փոխարժեքը նույնպես նվազել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն անկում է ապրել 6,23%-ով և կազմել 688,5 դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 8,5%-ով և կազմել 0,69 դոլար, Bitcoin Cash-ն էլ նվազել է 1,98%-ով ՝ հասնելով 1092,55 դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 376,73 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 37 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան