Պաշտոնանկություններ Սփյուռքի նախարարությունում
ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա նաև հայտնել է, որ թուրքագետ Գևորգ Պետրոսյանին նշանակել է իր խորհրդական:
«Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրություններիր կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով)»,- գրել է նախարարը:
Նշենք նաև, որ կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում էլ ընդգրված է Ֆիրդուս Զաքարյանին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին