ԱԻՆ. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում աշխատանքից ազատվել է 40 տեսուչ
Վերջին 4 տարում աշխատանքի ընթացքում ցուցաբերած անբարեխիղճ դրսևորումների համար Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում աշխատանքից ազատվել է 40 տեսուչ: Այս մասին տեղեկացնում են ԱԻ նախարարությունից:
«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է իրականացնել «Հրդեհային անվտանգության բարձրացման» ծրագիրը: Հանրային օբյեկտներում հրդեհային անվտանգության ճշգրիտ և պատշաճ ապահովումը մարդկանց առողջության, կյանքի և ունեցվածքի պահպանման գրավականն է:
Այսուհետ, հանրային օբյեկտներում հակահրդեհային անվտանգության խորհրդատվություն ստանալու համար, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից ստուգումների ընթացքում աշխատանքային անբարեխիղճ վարմունքի դրսևորումներ նկատելու դեպքում խնդրում ենք գրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին: ՀՀ ԱԻ նախարարությունը մշտապես լրջորեն հետևել և հետևում է իր աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների բարեխիղճ և ազնիվ կատարմանը:»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում