Բաղրամյան 26-ի դիմաց երեք տարբեր բողոքի ցույցեր են
Բաղրամյան 26-ում՝ վարչապետի նստավայրի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում տաքսու վարորդները, Ավտոներկրողների միության անդամները ու զինկոմիսարիատների աշխատակիցները:
Տաքսու վարորդները մեքենաներով փակել են Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածի մի մասը: Նրանք Փաշինյանից պահանջում են վերանայել լիցենզավորման կարգը, այն տարածել անխտիր բոլոր տաքսու վարորդների վրա: Նրան խնդրում են հանել կարմիր գծերը, չեղյալ համարել խախտումների հետևանքով առաջացած տուգանքները:
Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած զինկոմիսարիատների աշխատակիցներն այսօր եղել են կառավարությունում, հանդիպել են պաշտպանության նախարարին, այժմ էլ հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց խոսքով, պետք է կասեցվի օպտիմալացման գործընթացը:
Ավտոներկրողների միության անդամ Ալիկ Բարսեղյանի խոսքով, մաքսազերծման ոլորտում խնդիրներ կան, նախատեսված 10 օրը քիչ է:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ պարզաբանում զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ
- Զինկոմիսարիատների միավորման գործընթացը կասեցնելու պահանջով ցույցի են դուրս եկել աշխատակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին