
Զիդանը պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հետ աշխատանքին։ Sports.ru-ն El Confidencial-ին հղում անելով գրում է, որ Զիդանը տեղյակ է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հետաքրքրության մասին։
Ֆրանսիացին պատրաստ են տեղափոխվել Ֆրանսիայի ազգային հավաքական, մրցաշրջանի վերջում: Զիդանին դուր է գալիս «Ռեալ»-ում, բայց կարծում է, որ մադրիդյան ակումբում իր ճանապարհը մոտ է ավարտին:
Ֆրանսիայի հավաքականի ներկայիս մարզիչ Դիդիե Դեշամը կարող է իր պաշտոնը թողնել 2018 թ. Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո: