Իսրայելը և Եգիպտոսը վայրէջքի թույլտվություն չեն տվել թուրքական ինքնաթիռին
Թուրքիայի փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ իրենք ցանկացել են Պաղեստինում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորված արաբներին տեղափոխել Թուրքիա, սակայն չեն կարողացել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Աքդաղը պարզաբանել է, որ վիրավորներին տեղափոխելու գործողությունը պետք է կատարվի Իսրայելի կամ Եգիպտոսի տարածքով, սակայն այդ 2 երկրներից ոչ մեկը մինչև այս պահը Թուրքիային իր տարածքում ինքնաթիռ իջեցնելու թույլտվություն չի տրամադրել:
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ պաղեստինցի վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով բանակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարության հետ:
Աքդաղը հայտարարել է, որ Գազայի հատվածում նույնիսկ սովորական իրավիճակներում մարդիկ զրկված են հիվանդանոցային մի շարք տարրական պայմաններից՝ մեղադրելով Իսրայելին գազանաբարո դիրքորոշում ունենալու մեջ:
ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետևանքով Գազայում արաբների սկսսած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իսրայելական զինուժի գործողությունների 62 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 2770-ը:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը դադարեցնում է թուրքական գյուղմթերքի ներմուծումը
- Իսրայելի և Պաղեստինի սահմանին շարունակվում են բողոքի մասնակիցների բախումները զինվորականների հետ
- Թուրքիայի արտգործնախարարը անիծել է Իսրայելին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա