ՊՆ պարզաբանում զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ:
«Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:
Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»,-ասված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կասեցնել օպտիմալացման գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան