ՊՆ. Վիրավորված զինվորն արդեն ունի հստակ գիտակցություն
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ։
ՊՆ խոսնակի հաղորդմամբ, նախարարը առաջին հերթին հանդիպել է սույն մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։
Նախարար Դ.Տոնոյանը զրուցել է վիրավոր Շ. Պետրոսյանի հետ, ով կամենում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշել է, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժ օգնության փաթեթները։ ՊՆ Դ.Տոնոյանը առողջություն է մաղթել հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր է քննարկել վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
- Նախորդ օրը Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան
- Արցախում հակառակոդի կրակոցից 20-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել է